Հրաժեշտ պաշտոնին. նախկին նախարարները վերջին անգամ այցելել են իրենց գերատեսչություններ

Նախարարի պաշտոնում իրենց աշխատանքը դադարեցրած գործադրի անդամները հրաժեշտ են տվել իրենց գերատեսչություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Կառավարության նախկին անդամներն այսօր այցելել են նախկին աշխատավայր, հրաժեշտ տվել իրենց արդեն նախկին ենթականերին։

Ինչպես հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, նախկին նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հանդիպել է աշխատակազմի հետ, շնորհակալություն հայտնել ամբողջ 1.5 տարվա արդյունավետ աշխատանքի համար, մաղթել հաջողություններ։

Առաքելյանն ընդգծել է, որ նախարարության աշխատակազմն իր ողջ եռանդն ու ջանքերը ներդրել է գյուղատնտեսության զարգացման ծրագրերի մշակման և իրականացման համար՝ հույս հայտնելով, որ դրանք կլինեն շարունակական։

Бывший министр Сельского хозяйства Армении Игнатий Аракелян попрощался с сотрудниками министерства (14 мая 2018). Еревaн

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում էլ Սուրեն Կարայանն է հրաժեշտ տվել նախկին աշխատակիցներին:

Ինչպես հայտնում է այս գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, Կարայանը շնորհակալություն է հայտնել գերատեսչության աշխատակիցներին` նշելով, որ նախարարության առջև դրված բոլոր թիրախները գերակատարվել են և գրանցվել են գոհացուցիչ արդյունքներ:

«Այստեղ աշխատում են բարձր պրոֆեսիոնալ ունակություններով մասնագետներ: Ցանկանում եմ, որ առաջիկայում ևս շարունակեք նույն եռանդով աշխատել մեր երկրի տնտեսության զարգացման համար»,- նշել է Կարայանը:

Бывший министр Экономического развития и инвестиций Армении Сурен Караян попрощался с сотрудниками министерства (14 мая 2018). Еревaн

Նախարարները շնորհակալություն են հայտնել նախկին աշխատակիցներին և փոխադարձաբար լսել նրանց շնորհակալությունները` կառավարման նոր մշակույթ ներդնելու և առողջ աշխատանքային մթնոլորտ ստեղծելու համար։