Հայ «Խենթը» մեքսիկացի բռնցքամարտիկի դեմ

Հայ բռնցքամարտիկի և մեքսիկացի չեմպիոնի մարտը հիրավի ուշագրավ էր։ «Խենթը»` Ազատ Հովհաննիսյանը բավական հաջող է սկսել մարտը՝ մեկը մյուսի հետևից հզոր հարվածներ հասցնելով, սակայն ավելի ուշ մեքսիկացին իր ձեռքն է վերցրել նախաձեռնությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. Երկրորդ թեթևագույն քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Ռեյ Վարգասը Վերոնայում (Նյու Յորքի նահանգ) տեղի ունեցած մենամարտի ընթացքում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է հայ բռնցքամարտիկ Ազատ Հովհաննիսյանին, հաղորդում է Fightnews-ը։

Բռնցքամարտիկները շատ ակտիվ են սկսել, հայը ցնցել է Վարգասին ձախ հարվածով, ինչը հանգեցրել է վնասվածքի։ Երկրորդ երեքրոպեանոց ռաունդը նույնպես տեսարժան է եղել, ինչն առաջացրել է հանդիսատեսի բուռն ոգևորությունը, բայց այդ պահին չեմպիոնի առավելությունը դեռ ակնհայտ չի եղել։

Ավելի ուշ Վարգասը հարվածներ հասցրել է Հովհաննիսյանի իրանին, ինչը դանդաղեցրել է նրա գործողությունները, և դա հնարավորություն է տվել Ռեյին հիանալի համադրություններ իրագործել։ 9-րդ ռաունդի վերջում չեմպիոնն ակնհայտորեն ծեծել է մրցակցին, որը սկսել է դրսևորել ավելորդ գրգռվածություն։ Վարգասի վնասվածքն իսկապես լուրջ է եղել և արյունահոսել է, բայց դա չի խանգարել նրան հաղթանակ տանել։

Մեկ հաղթանակ և երեք պարտություն. հայերը ելույթ են ունեցել բռնցքամարտի առաջնությունում

Մրցավարների որոշումն էր 118:110, 117:111, 116:112 հօգուտ Վարգասի։ Նշենք, որ դիպուկ հարվածների վիճակագրությունը եղել է նրա օգտին։

Ռեյ Վարգասը հայտնի մեքսիկացի բռնցքամարտիկ է, ունի մի քանի գոտի։ Ռեյն իր կարիերայի ընթացքում դեռ չի հանդիպել իրեն հավասար հակառակորդի։

Ազատ Հովհաննիսյանը` «Խենթ» մականունով, հայ բռնցքամարտիկ է։ Նա անցած տարի դարձել է WBC Continental Americas Super Bantamweight-ի տիտղոսակիր։ Խելահեղ գրոհի և մենամարտելու որոշակի ոճի համար նա ստացել է Azat «Crazy» Hovhannisyan անունը։ «Խենթը» 29 տարեկան է։