«Ինչպես կարող էիր»․ Ջիգարխանյանի նախկին կնոջը «բռնացրել» են Անդրեյ Մալախովի հետ

Համացանցում հայտնվել է լուսանկար, որում հաղորդավարը կնոջը՝ Նատալյա Շկուլևային, գրկած պառկած է «Արարատ Պարկ Հայաթ» հյուրանոցում։ Զույգի կողքին հարմարավետ տեղավորվել է Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. Ռուս հաղորդավար Անդրեյ Մալախովին «բռնացրել» և նկարել են Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ։

Հաղորդավարը դիտել է «Եվրատեսիլի» եզրափակիչը ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ։ Նրանց միասին նկարել են Մոսկվայի «Արարատ Պարկ Հայաթ» հյուրանոցում։ Լուսանկարը հայտնվել է Instagram սոցիալական ցանցում։ Հատկանշական է, որ Մալախովն ինքն է տեղադրել լուսանկարն իր անձնական էջում։

 

«Քնեցի՝ սպասելով մրցույթի արդյունքներին», — գրել է Մալախովը։

Սոցիալական ցանցերի օգտատերերը քննադատել են Մալախովին։

Ջիգարխանյանը մինչև կոկորդը խրվել է դատական քաշքշուկի մեջ. Վիտալինան չի նահանջում

«Նողկալի է, ցած եք ընկնում», — գրել է օգտատերերից մեկը։

«Ինչ-որ բան կոտրվել է ձեր մեջ, Անդրեյ։ Սթափվե՛ք և վերադարձեք այն Անդրեյին, որին մենք սիրում ենք և հպարտանում նրանով», — գրել է նրա երկրպագուներից մեկը։

«Անդրեյ, ինչպե՞ս կարող էիր։ Իսկ ես քեզ հարգում էի, մարդ ես գտել հետը Եվրատեսիլը դիտելու։ Նողկալի Շեպոկլյակ», — գրում են օգտատերերը։

Դատելով ամեն ինչից՝ Մալախովը որոշել է քննադատությունն անպատասխան թողնել։ Երևում է, որ Վիտալինան նույնպես որոշել է չարձագանքել։

Ավելի վաղ Ջիգարխանյանն արգելել է հաղորդավար Անդրեյ Մալախովին հիշատակել իր անունը: Ջիգարխանյանն այդպիսի  նամակով դիմել էր «Ռոսիա» հեռուստաալիքին։ Առաջին հերթին, խոսքը գնում էր «Մալախով։ Ուղիղ եթեր» թոք շոուի մասին։