ԵՐԵՎԱՆ, 13 մայիս — Sputnik. Անհայտ տղամարդը Փարիզում դանակով հարձակվել է պատահական անցորդների վրա: Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ մայիսի 12–ի ուշ երեկոյան։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում տալով «Եվրոպա 1» ալիքին։
Հարձակման հետևանքով մեկ մարդ մահացել է, չորս հոգի՝ վիրավորվել: Հանցագործը ևս զոհվել է:
Միջադեպը տեղի է ունեցել Փարիզյան Օպերայի շրջակայքում՝ քաղաքի ամենաակտիվ և մարդաշատ հատվածներից մեկում:
Հարձակում գործողը հարձակվելու պահին «Ալլահ Ակբար» է գոչել:
Ականատեսները վկայում են, որ հանցագործը արտաքինից կլիներ մոտ 20 տարեկան, նման էր Աֆրիկայի հյուսիսային մասի բնակչի:
Նա Չեչնիայի Հանրապետությունից էր: Ոստիկանությանը հաջողվել է պարզել նրա ինքնությունը մատնահետքերի միջոցով:
Ֆրանսիայի ոստիկանությունը կատարվածում ահաբեկչական հետք է տեսնում: Միջադեպը հետաքննում է հակաահաբեկչական դատախազությունը:
Արդեն հայտնի է, որ հանցագործության պատասխանատվությունը վերցրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը: