ԱՄՆ-ը և Իսրայելը փորձում են օգտագործել Բաքվին` Թեհրանի դեմ դիվերսիաների համար

Պաշտոնական Բաքուն լավ է հասկանում, որ Ադրբեջանի տարածքի մասշտաբային օգտագործումը կարող է հանգեցնել Իրանի պատասխան հարվածներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. ԱՄՆ-ը և Իսրայելը կարող են օգտագործել Ադրբեջանի տարածքը Իրանի դեմ սադրանքների և դիվերսիաների համար, կարծում է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանում երկար ժամանակ է գաղտնի գործում են իսրայելական ու ամերիկյան հատուկ ծառայությունները, իսկ իրանական հետախուզությունը գիտի այդ մասին։

Բաքուն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

«Ադրբեջանում ԱՄՆ ծովային բազաների գտնվելու մասին հաղորդվել է դեռ 2000-ականների սկզբին։ Այնտեղ ստեղծվել է «կասպիական գվարդիա», իրանցիները լավ գիտեն այդ մասին», — Sputnik Արմենիային ասաց Շաքարյանցը։

Միաժամանակ, նրա խոսքով՝ Իրանի հետ հակամարտության դեպքում նրա տարածքի օգտագործումը սահմանափակ կլինի։ Իրանն արդեն ոչնչացրել է Շիրվանում գտնվող ռազմաարդյունաբերական օբյեկտը 2016թ-ին։

Բաքվում հասկանում են, որ իր տարածքն ակտիվ օգտագործվելու դեպքում Իրանը կպատասխանի հարվածներով։

«Հազիվ թե Իլհամ Ալիևը գնա դրան։ Նա հիանալի պատկերացնում է իրավիճակը», — ասաց Շաքարյանցը։

Ադրբեջանի օգտագործումը՝ որպես Իրանի դեմ ռազմական գործողությունների հենակետ, չի բխում Ռուսաստանի և Չինաստանի շահերից։

Այսպիսով, եթե Ադրբեջանի տարածքն օգտագործվի Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից, ապա, ամենայն հավանականությամբ, այն կօգտագործվի ինչ-որ սադրանքների, դիվերսիաների կամ հետախուզության համար։

Ինչպես Հայաստանի վրա կանդրադառնան Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Պետք չէ հույսը դնել Բաքվի լայնամասշտաբ ներգրավվածության վրա։ ԱՄՆ-ին ավելի հարմար կլինի հարձակվել Սաուդյան Արաբիայից, բացի այդ Պարսից ծոցում կան ամերիկյան բազաներ, կարծում է փորձագետը։

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հայտարարել է գաղտնի փաստաթղթերի առկայության մասին, որոնք ձեռք է բերել նրա երկրի հետախուզությունը։ Դրանք իբր ապացուցում են, որ Իրանը միջազգային հանրության հետ ատոմային գործարքից հետո կպահպանի իր մշակումները ռազմամիջուկային ոլորտում՝ նախատեսելով օգտագործել դրանք ապագայում։

Իր հերթին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դուրս է գալիս Իրանի միջուկային ծրագրից, որը ձեռք է բերել միջազգային միջնորդների «վեցնյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա) 2015թ-ին։ Թրամփը հայտարարել է նաև բոլոր պատժամիջոցները վերականգնելու մասին, որոնք դադարեցվել էին որպես կնքված գործարքի արդյունք։