Հայտնի է` ինչ տեսք է ունենալու Զորավար Անդրանիկի 7 մետրանոց բրոնզաձույլ հուշարձանը

Հուշարձանը տեղադրվելու է Զորավար Անդրանիկի փողոցի սկզբնամասում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցում հուշարձան կտեղադրվի։ Գաղտնի քվեարկությամբ ընտրվել է Զորավար Անդրանիկի հուշարձանի էսքիզ-մակետների մրցույթի հաղթողը։

Թե ինչպես ուջանցիները փրկեցին Զորավար Անդրանիկի հուշարձանը

Մայիսի 12-ին կայացել է Զորավար Անդրանիկի հուշարձանի էսքիզ-մակետների մրցույթը:

Նախաձեռնող և աշխատանքային խմբերի անդամների, նվիրատուների և հրավիրված մասնագետների գաղտնի քվեարկությամբ ընտրվեց Երևանի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտ, քանդակագործության մագիստրոս, երիտասարդ վանաձորցի Գեղամ Բեգջանյանի հեղինակած էսքիզը:

7-մետրանոց բրոնզաձույլ հուշարձանը տեղադրվելու է Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցի սկզբնամասում` «Ինտերկապ Բարեգործական Կենտրոն ՀԿ»-ի նախաձեռնությամբ և Վանաձորի քաղաքապետարանի աջակցությամբ:

Նշենք, որ Երևանի Անդրանիկի փողոցում նույնպես Զորավար Անդրանիկի հուշարձան կա։ Այն տեղադրվել է Զորավարի ծննդյան տարեդարձի օրը՝ 1999 թվականի փետրվարի 25-ին։