Ուրբաթ լույս շաբաթ գիշերը ոստիկանները հատուկ գործողություններ են իրականացրել։ Արդյունքում ձերբակալվել է 21-30 տարեկան 8 մարդ, թմրանյութերի վաճառքի մեջ մեղադրանքով։
Բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության և ցուցարարների միջև բախում է տեղի ունեցել։ Մանրամասները դիտեք Sputnik Գրուզիայի տեսանյութում։
Այս պահին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում շարունակվում է «Մեր ազատության համար փողոց դուրս արի» խորագիրը կրող բողոքի ակցիան։
Ակտիվիստները կոչ են անում հավաքվածներին Facebook սոցցանցի միջոցով բոլորին տեղեկացնել ակցիայի մասին։
Հավաքվածները Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու և ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականն են պահանջում։