«Ուր գնում եմ, փողոց են փակում». Փաշինյանը` Երևանի գինու տոնին. տեսանյութ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց «Երևանի գինու օրեր» միջոցառմանը և իրարանցում առաջացրեց։
Sputnik

Մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը, տեսնելով երկրի նոր վարչապետին, ուրախացան և սկսեցին նրա հետ սելֆի անել։

«Կարծում եմ` իզուր եմ եկել, փչացրի փառատոնը», — կատակեց կառավարության ղեկավարը։

Փաշինյանը համտեսեց տաք ժենգյալով հացը։ Ներկաներից մեկն ասաց. «Պարոն վարչապետ, սովորություն է դարձել։ Դուք գնում եք միայն այնտեղ, որտեղ փակ են փողոցները», ինչին ի պատասխան Փաշինյանն ասաց. «Ուր գնում եմ` փակում են»։