Ինչպես է իսրայելական բանակը խոցում Սիրիայում գտնվող թիրախը. տեսանյութ

Իսրայելական զինվորականները տեսանյութ են հրապարակել, որում երևում է, թե ինչպես են խոցում Սիրիայում գտնվող ռազմական օբյեկտները։
Sputnik

Տեսանյութում երևում է այն պահը, երբ Spike NLOS հրթիռը խոցում է թիրախը` «Պանցիր-Ս1» ԶՀՀ-ն։

Իսրայելական բանակի հաղորդագրության մեջ նշվում է, որ SA22 համակարգին (ՄԱԿ-ի կոդավորմամբ` «Պանցիր-Ս1») հարված է հասցվել Սիրիայում իրանական ռազմական օբյեկտների ուղղությամբ զանգվածային գրոհի շրջանակում։

Ավելի վաղ իսրայելական զինվորականները հայտնել էին, որ ի պատասխան ցամաքից ուղղված հարվածների` իրենց ավիացիան հարվածներ է հասցրել սիրիական բանակին պատկանող SA-5, SA-2, SA-22 և SA-17 տեսակի ՀՕՊ համալիրներից մի քանիսին։