Դարպասապահ Յուրչենկոն կխաղա Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կազմում. Հայրապետյան

Դավիթ Յուրչենկոն Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կազմում կխաղա, եթե ազգային ֆեդերացիան նրան հրավեր ուղարկի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի —Sputnik. «Տոսնոյի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոն համաձայնել է խաղալ Հայաստանի հավաքականի կազմում, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։

Յուրա Մովսիսյանը ընդամենը Հայաստանի բազմաթիվ ֆուտբոլիստներից մեկն է. Հայրապետյան

Ավելի վաղ Յուրչենկոն, որը մորական կողմից հայ է, Հայաստանի ֆուտբոլի հավաքականում խաղալու ցանկություն էր հայտնել, բայց ասել էր, որ իր գործող պայմանագրի հետ կապված մի շարք հարցեր կան։

«Երեկ մենք ստացանք Յուրչենկոյի պատասխանը, որ եթե մենք նրան պաշտոնական հրավեր ուղարկենք, նա կգա», — հայտնեց Հայրապետյանը։

31-ամյա ֆուտբոլիստին բազմիցս հրավիրել են խաղալու հայկական հավաքականի կազմում։ ՀՖՖ-ն բանակցություններ էր վարում դարպասապահի հետ, բայց իրավական խնդիրներ էին առաջանում։ Դարպասապահը հրաժարվում էր առաջարկից այն պատճառով, որ համաձայնվելու դեպքում Ռուսաստանում լեգիոներ էր համարվելու։

Հայաստանի հավաքականում դարպասապահի խնդիր էր առաջացել 2016 թվականի մարտին Ռոման Բերեզովսկու (Սանկտ Պետերբուրգի «Զենիթի»,Մոսկվայի «Տորպեդոյի» և «Դինամոյի» նախկին խաղացող) կարիերայի ավարտից հետո։