ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մայիսի 29-ին՝ ժամը 21:00-ին՝ Վատենս քաղաքի «Ժերնո Լանժ» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում Մալթայի ընտրանու հետ, իսկ հունիսի 4-ին՝ ժամը 20:00-ին՝ Կեմատեն քաղաքի «Շպորտպլաց» մարզադաշտում կկայանա Հայաստան-Մոլդովա ընկերական հանդիպումը:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր:
Այդ ցանկում է նաև Յուրա Մովսիսյանի անունը, որն այժմ խաղում է շվեդական «Յուրգորդենում»։
Հայաստանի հավաքական է հրավիրվել է նաև Դավիթ Յուրչենկոն («Տոսնո», Ռուսաստան), որը ոչ մի անգամ չի մասնակցել հավաքականի խաղերին։
Ցանկում նաև կան ֆուտբոլիստների անուններ, որոնք առաջին անգամ են հրավիրվում` Իվան Յագան («Լյերս», Բելգիա), Անդրե Չալըշըր («Գոտեբորգ», Շվեդիա):