Կմնամ որքան պետք է. Օսիպյանը պատմեց իր նշանակման մասին

Նախորդ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կոչ է արել «ավելի նվիրված ծառայել ժողովրդին»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Հայաստանի ոստիկանության նոր պետ Վալերի Օսիպյանը պաշտոնը ստանձնել է առանց որևէ պայմանի։ Այդ մասին նա լրագրողներին ասաց կառավարության նիստից հետո։

Հարցը Փաշինյանն ու իր կառավարությանը չէ. Մարտիրոսյանը կլքի պաշտոնը

Փաշինյանը ներկա կառավարությունն անվանել է ժամանակավոր և պատրաստվում է պայքարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար։ Այն հարցին, թե Օսիպյանը որքան է նախատեսում մնալ ոստիկանապետի պաշտոնում, նա պատասխանեց. «Այդ մասին պայմանավորվածություններ չկան։ Ես այդ պաշտոնն ընդունել եմ առանց պայմանների»։

Փաշինյանն Օսիպյանին նշանակելու մտադրության մասին հայտարարել է ֆեյսբուքյան իր էջում, բայց Օսիպյանն ավելի վաղ է իմացել այդ մասին։

«Նա այդ որոշումը չի ընդունել առանց ինձ հետ խոսելու։ Այսօր առավոտյան նա ինձ ներկայացրեց ոստիկանությունում», — ասաց Օսիպյանը։

Այն հարցին, թե ինչպես է նրան ճանապարհել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Օսիպյանն ասաց. «Նա ինձ արդեն շնորհավորել է»։

«Ինչպես բացատրեց, նա հեռացել է օրենքի շրջանակում, որովհետև արդեն 60 տարեկան է։ Դա ճիշտ է, հենց այդպես էլ կա։ Ես կմնամ այնքան, որքան իմ աշխատանքն արդյունավետ կլինի», — նշեց նա։

Նա չմանրամասնեց Գասպարյանի հետ զրույցի մանրամասները։ «Դա մեր անձնական զրույցն է եղել։ Ի՞նչ է նա ինձ խորհուրդ տվել։ Ավելի նվիրված ծառայել ժողովրդին», — ասաց Օսիպյանը։