Յոթ ճանապարհորդները որոշել են Ուլան Բատորից Լոնդոն հասնել ուղտերով։
Խմբի երթուղին կրկնում է Մետաքսե ճանապարհը, որն անցնում է 15 երկրի տարածքով։ Ուղևորության կադրերից դատելով` ճանապարհորդների ճանապարհին հանդիպող բնապատկերները պարզապես հիասքանչ են։ Նրանց առջև բացվում են անծայրածիր տարածություններ, վսեմ լեռներ և հիանալի արևածագեր ու մայրամուտներ։
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք հասնելու համար, նախնական հաշվարկներով, մոտ 3 տարի է պետք։ Նախաձեռնած արշավի հիմնական նպատակը մոնղոլների մշակույթն ու պատմությունը արտասահմանում տարածելն է։