«Ծառուկյանը» կլինի նոր կառավարությունում, բայց կոալիցիա չի լինի

Հայաստանում հրաժարականների ու նշանակումների ալիքը շարունակվում է, դրան միացել է «Ծառուկյան» դաշինքը, որը կներկայացվի երկրի կառավարությունում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Նոր կառավարությունում կներկայացվի «Ծառուկյան» դաշինքը, կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք նրանց հետ քննարկումներ ենք անցկացրել նոր կառավարության համար», — ասաց Փաշինյանը։

Չենք տապալի կառավարության ծրագիրը հանուն արտահերթ ընտրությունների. Փաշինյան

Նրա խոսքով` քննարկումներ կլինեն նաև ՀՅԴ-ի հետ։

Փաշինյանն ավելացրեց, որ կառավարությունը չի ձևավորվի կոալիցիոն սկզբունքով։

Փաշինյանը դժվարացավ պատասխանել այն հարցին, թե ով կմնա նոր կառավարության կազմում Դավիթ Տոնոյանից բացի, որը ԱԻՆ-ի փոխարեն կղեկավարի պաշտպանության նախարարությունը։

«Նշանակումները կլինեն իրենց ժամանակին», — հայտարարեց նա։

Հիշեցնենք` այսօր հայտնի է դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարար նշանակել։ Տոնոյանը մի քանի տարի առաջ եղել է պաշտպանության փոխնախարարը։