Տարոն Մարգարյանը չբացառեց, որ կաշխատի Փաշինյանի կառավարության օրոք

Այժմ օրակարգում չկա Երևանի քաղաքապետի հրաժարականի հարցը, և քաղաքապետարանն աշխատում է սովորական ռեժիմով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Երևանի քաղաքապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Տարոն Մարգարյանը չի բացառում, որ կարող է շարունակել պաշտոնավարել Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք։ Այդ մասին նա ասաց լրագրողներին։

Հրաժարականները շարունակվում են. ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանն էլ հեռացավ

Մեկնաբանելով նրա հրաժարականի պահանջով երեկվա ակցիաները` Մարգարյանը նշեց, որ հիմա օրակարգում այդ հարցը դրված չէ և չի քննարկվել կառավարությունում։

«Քաղաքապետարանն աշխատում է սովորական ռեժիմով` իր բոլոր ծրագրերին համապատասխան», — ասաց նա։

Հիշեցնենք, որ նոր կառավարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մայիսի 11-ին անցկացրել է առաջին նիստը, որի ընթացքում Փաշինյանը հայտարարել է մի շարք կադրային որոշումների մասին։