Հայաստանի նոր ոստիկանապետ. բոլորը հավասար են օրենքի առաջ, ես` նույնպես

Начальник Полиции Армении Валерий Осипян на заседании правительства Армении (11 мая 2018). Еревaн
Նա խոստացել է, որ Հայաստանի ոստիկանությունը կկանգնի ժողովրդի կողքին, «շուտով բոլոր դրանում կհամոզվեն»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ, այդ թվում` ոստիկանապետը։ Այս մասին լրագրողներին կառավարության նիստից առաջ ասաց Հայաստանի ոստիկանության նոր ղեկավար Վալերի Օսիպյանը։

«Ժողովրդական շարժման ժամանակ մենք ականատես ենք դարձել, թե ինչ է տեղի ունեցել մեր երկրում։ Ես ցանկանում եմ կրկին ցույց տալ մեր հայրենակիցներին, որ ոստիկանությունը միշտ եղել է ժողովրդի կողքին, և եթե ինչ-որ մեկն այդ առումով կասկածներ ունի, ապա վաղը, մյուս օրը դուք դրանում կհամոզվեք։ Մենք միշտ ժողովրդի կողքին ենք», – հայտարարեց նա։

Заместитель начальника полиции Еревана Валерий Осипян и лидер фракции Елк Никол Пашинян во время акции протеста Мой Шаг (13 апреля 2018). Проспект Маштоца, Ереван
Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Վալերի Օսիպյանին նոր պաշտոն տալ

Այն հարցին, թե նա ինչո՞ւ է ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ, Օսիպյանը պատասխանեց. «Գիտեք, ես եղել եմ իրավապահ համակարգի առաջնագծում։ Ով էլ լիներ իմ փոխարեն, նույնկերպ կաշխատեր։ Վարչապետը պահանջ է դրել մեր առաջ, մենք կկատարենք այն և կկանգնենք ժողովրդի կողքին»։

Կկարողանա՞ նա արդյոք, եթե հարկ լինի, ձերբակալել իր նախկին ղեկավարներին` Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին և Երևանի ոստիկանապետ Լևոն Երանոսյանին, Օսիպյանը պատասխանեց.

«Բոլորը հավասար են օրենքի առաջ։ Իսկ եթե ինչ-որ մեկն ապացուցի, որ գնդապետ Օսիպյանը ոչ համարժեք ուժ է կիրառել քաղաքացիների նկատմամբ, ապա ես ինքս հրաժարական կտամ և պատասխան կտամ օրենքի առաջ։

Մեր երկրում կոռուպցիայի տարրեր կան։ Պետք է արմատախիլ անել դրանք։ Շուտով կտեսնեք, թե մենք ինչ կանենք դրա իրականացման համար», – հայտարարեց նա։

ՀՀ ոստիկանապետի պաշտոնում Վալերի Օսիպյանը նշանակվել է մայիսի 10–ին` վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ։ Երկար տարիներ Օսիպյանը եղել է Երևանի փոխոստիկանապետը և ղեկավարել իրավապահ մարմինների աշխատանքը վերջին տարիների զանգվածային ցույցերի ժամանակ։