Հայաստանում կստեղծվի Ռազմական արդյունաբերության գիտահետազոտական ինստիտուտ

Այս տարի Հայաստանն արդեն ներկայացրել է հայրենական մշակումների ընդլայնված սպեկտրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Հայաստանում կստեղծվի Ռազմական արդյունաբերության գիտահետազոտական ինստիտուտ։ Այդ մասին որոշումն ընդունվել է մայիսի 11–ին կառավարության նիստում։

Փաշինյանի ղեկավարությամբ 1–ին կառավարության նիստը. հարցերը կհաստատվեն քվեարկությամբ

ԳՀԻ–ն կմիավորի Հայաստանում անցկացվող ռազմաարդյունաբերական մշակումները։

«Այսինքն` դա կլինի՞ ուղեղային կենտրոն, որը կհամակարգի ռազմական արդյունաբերության աշխատանքը», – հետաքրքրվեց Փաշինյանը։

«Այո, այն կգործի ընդհանուր համակարգում, կընտրի ներդրման համար առաջնային տեխնոլոգիաները», – բացատրեց պաշտպանության փոխնախարար Դավիթ Փախչանյանը։

Հիշեցնենք, որ այս տարի Հայաստանն անցկացրել է ArmHiTec պաշտպանական տեխնոլոգիաների հերթական ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել է հայրենական մշակումների ընդլայնված սպեկտրը։