Ննջարան, պաղպաղակ, Մարտիրոս Սարյան.Փաշինյանը ցուցադրել է նախկին վարչապետների աշխատասենյակը

Բաղրամյան 26-ում միջավայրը ծանր է, կառավարության շենքում` ավելի տրամադրող։ Այսօր առաջին անգամ մուտք գործելով ՀՀ կառավարության շենք` ֆեյսբուքյան օգտատերերի հետ իր տպավորություններ է կիսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Նիկոլ Փաշինյանն իր ղեկավարությամբ առաջին կառավարության նիստն անցկացնելու համար ոտքով քայլել է դեպի կառավարության շենք։ Նիստից առաջ նա նկարահանել ու ցուցադրել է նախկին վարչապետի աշխատասենյակը։ Փաշինյանը ցուցադրել ու պատմել է, որ աշխատասենյակներից բացի վարչապետին հատկացված հարկաբաժնում կա նաև ննջարան` մահճակալով ու զգեստապահարանով կահավորված։ Իսկ աշխատասենյակի պատերը զարդարում են Մարտիրոս Սարյանի վրձնած գեղարվեստական գործերը։

Փաշինյանն առողջապահության նախարարի նախընտրելի թեկնածու ունի

Միջանցքներում դրված են չհրկիզվող պահարաններ։ Դե, իսկ սառնարանի դուռը բացերով` Փաշինյանն այնտեղ հայտնաբերել է պաղպաղակ և հյութեր, բայց ասել, որ դրանցից հրաժարվում է։ «Հազիս պատճառով ես հիմա սառը խմիչքներ ու պաղպաղակ չեմ օգտագործում»,– նշել է նա։

Թե ով է Կարեն Կարապետյանից հետո զբաղեցնելու այս աշխատասենյակը, առայժմ հայտնի չէ։

Կառավարության նոր կառուցվածքից հետո դեռ պետք է որոշել` ով է այստեղ աշխատելու` վարչապե՞տը, թե՞ փոխվարչապետներից մեկը։

Նիկոլ Փաշինյանը նաև հայտնել է, որ մինչ կառավարություն գալը առավոտյան այցելել է ոստիկանություն ու ԱԱԾ` անձնակազմին ներկայացրել նորանշանակ ղեկավարներին։

Նա նաև ասել է, որ տեղյակ է այդ նշանակումների մասին սոցիալական կայքերում ու հանրության շրջանում առկա մտահոգություններից ու խոստացել է ավելի ուշ մեկնաբանել իր որոշումները։

Իսկ մինչ կառավարության նիստը, Փաշինյանը հեռախոսազրույց է ունենալու Վրաստանի վարչապետի հետ։