ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Վանաձոր քաղաքի բնակիչ Դ. Պ.-ն հայտնել է, որ մարտի 29-ին ՀՀ ոստիկանության մի խումբ ծառայողներ իրեն բերման են ենթարկել ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժին և ստիպել են խոստովանել իր կողմից չկատարված հանցանքը։ Այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` տղամարդը հայտնել է, որ ոստիկանները խոստովանությունը կորզել են նրա պատիվն ու արժանապատվությունը ստորացնելու սպառնալիքով, ինչպես նաև բռնություն գործադրելով:
Նա նաև հայտնել է, որ ոստիկանների գործադրած բռնությունների հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են քննվում ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու առերևույթ հանցագործությունների առթիվ:
Կատարվում է նախաքննություն: