Սևակ Խանաղյանը ուղերձ է հղել

Երգիչը նախ շնորհավորել է հայ ժողովրդին՝ Շուշիում կերտած փառապանծ ու կարևոր հաղթանակի համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Երգիչ Սևակ Խանաղյանը, որը «Եվրատեսիլ 2018»-ին ներկայացնում էր Հայաստանը Instagram-ի միջոցով դիմել է իր երկրպագուներին և ամբողջ հայ ժողովրդին:

«Եվրատեսիլի» և Սևակ Խանաղյանի երկրպագուները զայրացած են

Տեսգրության սկզբում երգիչը նախ շնորհավորել է բոլորին՝ Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ, ապա նշել, որ շնորհակալ է, որ այս օրերին երկրպագուներն իր կողքին են եղել:

«Փորձել եմ ամեն ինչ անել, որ պատվով ներկայացնեմ Հայաստանը: Հուսով եմ՝ դա ինձ մոտ ստացվել է՝ անկախ մրցույթի արդյունքից»,- ասել է երգիչը:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2018» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որում ելույթ է ունեցել Հայաստանի ներկայացուցիչ Սևակ Խանաղյանը: Նա ներկայացրել է «Քամի» ստեղծագործությունը մայրենի լեզվով: Ցավոք, նա չի անցել եզրափակիչ փուլ:

 

«Եվրատեսիլ 2018»-ին մասնակցում են 42 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթն այս տարի կրում է «All Aboard» («Բոլորս դեպի տախտակամած») թեմատիկ նշանաբանը:

63-րդ մրցույթի մասնակից երկրների ցուցակում են Ռուսաստանը, Ալբանիան, Հայաստանը, Ավստրալիան, Ավստրիան, Իռլանդիան, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սան Մարինոն և այլ երկրներ: