Նիկոլ Փաշինյանն առաջին նշանակումն արեց կառավարությունում

Հայտնի է Նիկոլ Փաշինյանի կառավարության աշխատակազմի ղեկավարի անունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Էդուարդ Աղաջանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար։ Այս մասին նշված է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում։

Ովքե՞ր կփոխարինեն Նիկոլ Փաշինյանին ու մյուսներին. հին դեմքեր` նոր մանդատներով

Աղաջանյանը «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է։ ՏԻՄ ընտրություններում ղեկավարել է Նոր Կյանք համայնքում գյուղապետ ընտրված Գարիկ Սարգսյանի նախընտրական շտաբը։

2017թ-ի ԱԺ ընտրություններում «Ելք» Դաշինքի կողմից վարկանիշային կարգով առաջադրվել էր ԱԺ պատգամավորի թեկնածու Երևանի թիվ 4 ընտրատարածքում։