«Արա, սիրուն տղա». Միխայիլ Գալուստյանը ցույց է տվել այն, ինչը կհետաքրքրի տղամարդկանց

Հայտնի շոումեն ու հումորիստ Միխայիլ Գալուստյանը որոշել է ցուցադրել տղամարդկանց համար նախատեսված ամենատարբեր ամառային պարագաներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Հաղորդավար Միխայիլ Գալուստյանը Instagram–ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել ու ներկայացրել է գլխավոր ամառային պարագաները։

Լուսանկարում Գալուստյանը շորտերով է։ Շուոմենի ձեռքում Marshall ռադիոընդունիչ է ու բադմիտոնի փայտ։

 

«Ժամանակն է ներկայացնել տղամարդկանց ամենակարևոր պարագաները` ճանճասպանն ու հաղորդիչը», – կատակել է գալուստյանը։

Շոումենի բաժանորդներն ինչպես միշտ ակտիվ են։ Լուսանկարը հրապարակելուն պես մեկնաբանությունների տեղատարափ է սկսվել. «Մոծակներին եք քշու՞մ», «Ուրախ եմ ձեզ համար։ «Իսկ մեզ մոտ Եկատերինբուրգում ձյան փաթիլներ են», «Ղրղըզստանը ձեզ լավ օր է մաղթում», «Արա, սիրուն տղա»։

Գալուստյանի բաժանորդների մեծ մասը Սոչիի հայի պես հումորիստներ են։ Նայելով բնության գրկում արված լուսանկարներին` օգտատերերից մեկը գրել է. «Մանղալն է պակասում»։