Նոր կառավարությունը պետք է հավաքվի գաղափարի, ոչ թե պորտֆելների շուրջ. նախկին նախարար

Կառավարությունում պետք է ոչ թե լավ մասնագետներ լինեն, այլ պետք է քաղաքական միասնական թիմ լինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Հայաստանի նոր կառավարությունը պետք է հավաքվի գաղափարի շուրջ, ոչ թե նախաարարական պորտֆելների։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը։

Ցուցարարները պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը. լուսանկարներ

Նրա խոսքով` այդ դեպքում նրանցից յուրաքանչյուրը կզգա ամբողջ կառավարության աշխատանքի պատասխանատվությունը։

Հեռացող կառավարության անդամների մեծ մասը ՀՀԿ-ից էին, բայց նրանց քիչ էին հետաքրքրում կուսակցության խնդիրները։ Հարությունյանի խոսքով` նրանք լավ մասնագետներ էին, ոչ թե քաղաքական գործիչներ։

«Նախկինում մեր կառավարության ներկայացուցիչները մեկ կարևոր խնդիր ունեին. կառավարության անդամները լուրջ մասնագետներ էին, աշխատել էին տարբեր ժամանակաշրջաններում, սակայն նրանք համախոհների թիմ չէին, որն ի զորու էր լուծել իր առջև դրված խնդիրները թիմային մեթոդներով»,- ասաց Մանուկյանը։

Նրա խոսքով` Հայաստանում իշխող կուսակցությունն իր շուրջն էր հավաքում բիզնեսի ու պետկառավարման ամբողջ ռեսուրսը։

«Այսինքն նրանք հավաքվում էին ոչ թե գաղափարի, այլ իշխանության շուրջ։ Հիմա դա պետք է փոխվի»,- ավելացրեց Մանուկյանը։

Լևոն Տեր-Պետրոսյանը գիտի «չափազանց վտանգավոր այս իրավիճակից դուրս գալու միակ միջոցը»

Հիմա դժվար է կռահել, թե ինչ կլինի. չի բացառվում, որ Փաշինյանին սատարած խորհրդարանական ուժերը («Ծառուկյան» դաշինքն ու ՀՅԴ-ն) նախաարարական պորտֆելներ պահանջեն, բայց կառավարությունը, ըստ Մանուկյանի, պետք է կազմված լինի քաղաքական թիմից։

Ըստ Մանուկյանի` հավելյալ գործառույթներ պետք է ստանա նաև ՀՀ նախագահը` որպես երկրի անկուսակցական ղեկավար։ Նա պետք է իրական լիազորություններ ունենա, որպեսզի հավասարակշռի քաղաքական կուսակցությունների պայքարը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին վարչապետ ընտրվեց։ ԱԺ-ում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն հայտարարեց, որ որոշել է նրան տալ պահանջվող քվեները` երկրում կայունություն ապահովելու համար։