Խաչիկ Ասրյանը լքել է ՀՀԿ–ն և նոր կուսակցություն է հիմնում

Բոլոր հարցերի պատասխանները կհնչեն «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջիկայում կայանալիք հիմնադիր համագումարում, տեղեկացրել է Ասրյանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 Մայիս — Sputnik. «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը հայտնել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունից դուրս գալու որոշման մասին:

«Հայոց արծիվները» գիտեն՝ ում են տալու վստահության քվեն

Նա նաև հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնից:

Այս մասին ասվում է նրա տարածած հայտարարության մեջ:

Ասրյանը տեղեկացրել է նոր կուսակցություն հիմնելու մասին. «Քննության առնելով «Հայոց Արծիվների» Խորհրդի անդամների, բոլոր մասնաճյուղերի ղեկավարների  վերլուծությունները, առաջարկները և  45.117 անդամների անկեղծ ցանկությունը, որոշում ընդունվեց.  15-ամյա գործունեության արդյունքում Հայաստանում 301 մասնաճյուղ հիմնադրած «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական  կազմակերպության ամուր հիմքի վրա ստեղծել նոր` «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը»:

Նա հայտնել է, որ բոլոր հարցերի պատասխանները կհնչեն «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»  կուսակցության առաջիկայում կայանալիք հիմնադիր համագումարում: