Երևանի կենտրոնում և Էրեբունիում ջրամատակարարումը կդադարեցվի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտնում է որոշ ջրամատակարարումների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. «Վեոլիա Ջուր» ընկերությունը իր հաճախորդներին և սպառողներին տեղեկացնում է վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին.

Մայիսի 10-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Իսահակյան փող. 1-ից-32, Աբովյան փող. 36-ից-38, Մաշտոցի պող. 48-ից-54 զույգ և 39-ից-43 կենտ համարների  ջրամատակարարումը:

Հայաստանն ու Իսպանիան կհամագործակցեն ջրամատակարարման ու ջրահեռացման բնագավառում

Ինչպես նաև մայիսի 10-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 11-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Սարի թաղի 1, 2, 3 փողոցների, Խորենացի փող. 205-ից-231, Սասունցի Դավիթ փող. 70, 70/1, 70/2, 70/3 համարների  ջրամատակարարումը:

Ընկերությունը տեղեկացնում է նաև, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, մայիսի 10-ին և մայիսի 11-ին  ժամը 12.00-19.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ ներառյալ Գոմաձոր թաղամասի, ինչպես նաև Վարսեր համայնքի  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: