Թավշյա անցում ՀՀԿ-ից ԲՀԿ. արդյո՞ք ԲՀԿ իշխանական կոալիցիայի մաս կկազմի

Արդյո՞ք ԲՀԿ իշխանական կոալիցիայի մաս կկազմի և կարդարացնի համայնքապետերի սպասումները` փորձել է պարզել «Ժամանակը»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. «Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ական համայնքապետերը ակտիվորեն բանակցում են ԲՀԿ-ի հետ՝ ՀՀԿ-ից ԲՀԿ թավշյա անցում կատարելու համար:

Նրանք ուղղակի փորձում են հասկանալ, թե արդյոք ԲՀԿ-ն կվերածվի իշխանական կուսակցության և ի զորու կլինի պաշտպանել իրենց շահերը իշխանության ներսում:

Իսկ դրա ամենաստույգ ցուցիչը կլինի ԲՀԿ-ի ներկայացվածությունը ապագա կառավարությունում»: