Փաշինյանն ասել է` ինչպես պետք է զարգանան Վրաստանի հետ հարաբերությունները

Премьер-министр Армении Никол Пашинян на площади Республики (8 мая 2018). Еревaн
Վրաստանը բարեկամ երկիր է, և հայ–վրացական հարաբերությունները պետք է միայն խորանան, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Հայ-վրացական հարաբերություններն աշխարհաքաղաքական գործոններից դուրս պետք է զարգանան։ Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Պիրվելի արխի» (Առաջին ալիք) վրացական հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Брифинг премьер-министров Армении и Грузии Карена Карапетяна и Гиоргия Квирикашвили
«Վրաստանը սատարում է բարեկամ Հայաստանին». Վրաստանի վարչապետը շնորհավորեց Փաշինյանին

«Վրաստանը բարեկամ երկիր է։ Հայաստանն ու Վրաստանը պետք է զարգացնեն բարեկամական հարաբերությունները, քանի որ մենք եղբայրական երկրներ ու մտերիմ գործընկերներ ենք», — ասել է Փաշինյանը։

Նրա խոսքերով` նոր կառավարության և իր կուսակցության ծրագրերում հատուկ ուշադրություն է հատկացվում Վրաստանին:

«Մեր հարաբերությունները չպետք է հիմնվեն աշխարհաքաղաքական գործոնների վրա։ Հայաստանի և Վրաստանի երկկողմ հարաբերությունները պետք է խորանան բոլոր ոլորտներում, ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական», — եզրափակել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ Վրաստանն աջակցում է եղբայրական Հայաստանին` հույս հայտնելով, որ մեր երկրների միջև ամուր կապերն ու բարեկամությունը խորանալու են։