Պուտինը պաշտպանել է վետերանին իր թիկնապահից. տեսանյութ

Գեներալ-մայոր Դմիտրի Սիրկաշևը մասնակցել է Սմոլենսկի ազատագրմանը, Քյոնինսբերգի գրավմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Հայտնի է դարձել այն վետերանի անունը, որին Կրամիր հրապարակում Հաղթանակի շքերթի ժամանակ Ռուսաստանի Դաշնության պահպանության դաշնային ծառայության աշխատակիցը հրել է, որպեսզի նա չմետանա Պուտինին։ Mash տելեգրամ ալիքը հայտնում է, որ գեներալ-մայորը 94-ամյա Դմիտրի Սիրկաշևն է։

«Շնորհակալություն հայ ժողովրդին». Ռիբինսկին` Մեծ Հայրենականին մասնակցած հայերի մասին

Պատերազմի տարիներին գեներալ-մայորը մասնակցել է Սմոլենսկի ազատագրմանը, Քյոնինսբերգի գրավմանը։ Երկու անգամ վիրավորում է ստացել։ Սիրկաշևը պարգևատրվել է «Խիզախության համար» մեդալով։ Հայտնի է նաև, որ վետերանի ու Պուտինի այսօրվա հանդիպումը Հաղթնակի շքերթի ժամանակ առաջինը չէր։ Նրանք հանդիպել են նաև նախորդ տարվա մայիսի 9-ին։

Նշենք, Մոսկվայում Հաղթանակի շքերթի ավարտից հետո վետերաններից մեկը իջել է տրիբունայից ու մոտեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Սակայն նրա թիկնապահներից մեկը մի կողմ է հրել վետերանին` փորձելով փակել ճանապարհը։

Պուտինը նկատել է ու մոտեցել է վետերանին, հրավիրել նրան զբոսնել մինչև Ալեքսանդրայն այգի, որտեղ երկրի նախագահը Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի ու Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ ծաղկեպսակ է խոնարհել Անհայտ Զինվորի Հուշարձանին։