ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ հայկական բանակը գտնվում է ինստիտուցիոնալ բարձր մակարդակի վրա: Այսօր Արցախի Պաշտպանության բանակի շտաբում ծառայողական խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետին ու Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին ԱՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը զեկուցել է առաջնագծի օպերատիվ իրավիճակը:
ՀՀ կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն` խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի ռազմական համագործակցության հետագա խորացմանը և հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործմանը վերաբերող հարցեր։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ զինված ուժերի հետ կապված բոլոր խնդիրները գտնվելու են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: