Խորոված և երգեր. ինչպես Մարգարիտա Սիմոնյանը կնշի Հաղթանակի օրը

«Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի նախնիները պայքարել են Հայրենական մեծ պատերազմում ընդհանուր հաղթանակի համար։ Մայիսի 9–ին Սիմոնյանը նրանց բոլորին կհիշի ընկերների շրջապատում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. «Ռոսիա Սեգոդնյա» ՄՏԳ-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ներկա կլինի Մոսկվայի ռազմական շքերթին, իսկ երեկոյան ընկերների հետ կնշի Հաղթանակի օրը։

«Հիմա կգնամ շքերթ, իսկ երեկոյան տանը ընկերներիս հետ խորոված կանենք և Հաղթանակի երգեր կլսենք։ Իսկ մեր երեխաները կհիշեն այդ երգերի բառերը», — գրել է Սիմոնյանն իր տելեգրամ-ալիքում։

Նա նշել է, որ այդ օրը հարազատների և մտերիմների հետ կհիշի իր նախնիներին, որոնք պայքարել են ընդհանուր հաղթանակի համար։

«Կհիշենք իմ պապին` Սարգիս Սիմոնյանին, որն անցել է ամբողջ պատերազմով, և նրա մորն ու քրոջը` Նարտուհի և Ռայա Ներսիսյաններին, որոնք պարտիզաններ են եղել Ղրիում», — գրել է Սիմոնյանը։

Նա իսկական Քեոսայանն է. Մարգարիտա Սիմոնյանը պատմել է իր ու ամուսնու հարաբերությունների մասին

Սիմոնյանը գրել է նաև մյուս պապի` Ադամ Մարգարյանի մասին, որը վիրավորվել է Ստալինգրադի մոտ, նրա եղբոր` տանկիստ Արամ Մարգարյանին, որի պատվին Ադլերում` նրա հայրենի գյուղում, փողոց են անվանել։ Նրա տատը` Գեղեցիկ Դեմիրճյանը, 14 տարեկանում գիշեր-ցերեկ ծխախոտ է աճեցրել ռազմաճակատի համար։ Նախապապը` Գրիգորի Ալոևը, վիրավորվել է Ղրիմում, իսկ նրա դուստրը` Մայա Ալոևան, 9 տարեկանում կերակրել է ամբողջ ընտանիքին։

«Իմ և մյուսների նախնիներ, որոնք հաղթել են մեզ համար, ես հիշում եմ ձեզ, սիրում և խոնարհվում եմ ձեր առաջ», — գրել է Սիմոնյանը։

Նա նաև նշել է, որ անցած տարի մայիսյան տոներին նրա ամուսնու` Տիգրան Քեոսայանի ընկերները փառահեղ ճանապարհորդություն են կազմակերպել Հայաստան։ Ուղևորությունը կազմակերպել են հատուկ Սիմոնյանի համար, որպեսզի նա տեսնի պատմական հայրենիքը։

«Հաղթանակի օրը մենք նստած էինք հյուրանոցի նախասրահում և Հաղթանակի երգեր էինք լսում։ Մեզ ձայնակցում էին ռուս զբոսաշրջիկները և հյուրանոցի անձնակազմը», — հիշում է Սիմոնյանն անցած տարվա ուղևորությունը։

Մինչև այդ նա Հայաստանում եղել էր ընդամենը մեկ անգամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և ոչ մի բան չէր հասցրել տեսնել։