ԵՄ դիվանագիտության ղեկավար Մոգերինին շնորհավորել է Փաշինյանին և Բրյուսել հրավիրել

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին զանգահարելէ Նիկոլ Փաշինյանին` նրան ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. ԵՄ արտաքին գործերի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հեռախոսազրույցի ժամանակ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, ինչպես նաև հրավիրել է նրան առաջին իսկ հնարավորության դեպքում Բրյուսել այցելել։ Այս մասին հայտնում է եվրոպական արտաքին քաղաքական ծառայությունը։

Բաբլոյանը բացատրել է, թե ինչու չի շնորհավորել Փաշինյանին

«Կողմերը նշել են ԵՄ-ի և Հայաստանի միջև գործընկերության կարևորությունը և ընդգծել, որ անհամբերությամբ են սպասում անձնական հանդիպմանը: ԵՄ դիվանագիտության ղեկավարը վարչապետին հրավիրել է առաջին իսկ հնարավորության դեպքում Բրյուսել այցելել», — գրված է հաղորդագրության մեջ։

Պաշտոնական անձինք քննարկել են Հայաստանի խորհրդարանի կողմից վարչապետի ընտրությունից հետո հաջորդ քայլերը, ներառյալ կառավարության ապագա կազմավորումը, անդրադարձել են ԵՄ-ի և Հայաստանի միջև կապերի ամրապնդման հետագա հնարավորությանը: Նրանք սեղմ քննարկել են արտաքին քաղաքականության գերակայությունները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որի խաղաղ կարգավորումը, ինչպես հաստատել է Մոգերինին, Եվրամիության համար շարունակում է առաջնահերթ խնդիր մնալ:

Մոգերինին նշել է, որ վարչապետ Փաշինյանի և ապագայում նրա կառավարության հետ համագործակցություն է ակնկալում:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետ ընտրվեց։