«Շնորհակալություն հայ ժողովրդին». Ռիբինսկին` Մեծ Հայրենականին մասնակցած հայերի մասին

Праздничный вечер, посвященный Дню Победы в парке Влюбленных (9 мая 2018). Еревaн
Երևանում առաջին անգամ անցկացվեց «Հիշատակի երեկո» ակցիան, որպեսզի ցանկացողները կարողանան պատմել իրենց ընտանիքների ռազմաճակատային պատմությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Հայաստանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի (ԳՄՌԿ) տնօրեն Սերգեյ Ռիբինսկին Հաղթանակի 73-ամյակին նվիրված հիշատակի միջոցառման ժամանակ շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին Հայրենական մեծ պատերազմում ունեցած ավանդի համար։

«Մայիսի 9-ը Ռուսաստանի, Հայաստանի տոնն է, Հայրենական մեծ պատերազմին մասնակցած ժողովուրդների տոնն է։ Հայաստանից ռազմաճակատ է մեկնել ավելի քան 650 հազար մարդ, կեսից ավելին չեն վերադարձել։ Մեզ համար սա ընդհանուր հիշողություն է, ուզում եմ երախտիքի խոսքեր ասել հայ ժողովրդին հիշատակը վառ պահելու համար», — լրագրողների հետ զրույցում ասաց Ռիբինսկին։

Ընդհանուր հիշատակի վկայությունն են Հայաստանի տարբեր անկյուններում առավոտից մեկնարկած միջոցառումները։ Ռիբինսկու խոսքով` ամենակարևորը հիշելն է։

«Որպեսզի մենք մեկ պատմություն ունենանք և այն երբեք չկեղծվի, որքան էլ դա ցանկանան որոշ մարդիկ», — ասաց Ռիբինսկին։

Նա ընդգծեց, որ յուրաքանչյուր ընտանիք իր հերոսն ունի։ Իր ընտանիքում երկու հերոս կա` հորական և մորական կողմի պապերը։

Президент Армении Армен Саркисян и Католикос всех армян Гарегин второй у мемориала Мать Армения (9 мая 2018). Парк Победы, Ереван
Մեծ Հայրենականի հերոսների ժառանգներն ազատագրեցին Շուշին ու պահում են Արցախը. ՀՀ նախագահ

«Երկու պապս էլ պատերազմել են։ Մեկը Կարմիր Աստղի երեք շքանշան է ունեցել։ Մյուսը հրամանատար է եղել, նրա տանկը խոցել են, բայց նա ողջ է մնացել», — ասաց Ռիբինսկին։

Նա պատմեց, որ պապը միշտ արցունքն աչքերին էր հիշում ռազմաճակատային կյանքի այդ դրվագը, տանջվում էր, որ չէր կարող արագ ռազմաճակատ վերադառնալ, քանի որ լուրջ կոնտուզիա էր ստացել։

ԳՄՌԿ-ի նախաձեռնությամբ, Սիրահարների այգում կազմակերպած Հիշատակի երեկոյի շրջանակում տեսախցիկ էր տեղադրվել, և ներկաները կարող էին պատմել մարտերին մասնակցած իրենց ծնողների, պապիկների, տատիկների մասին։ Շուտով այդ պատմությունների հիման վրա «Հայրենական մեծ պատերազմի տարեգրության մեջ իմ ընտանիքի պատմությունը» խորագրով սոցիալական տեսահոլովակ է ստեղծվելու։

В парке Влюбленных в Ереване прошел "Вечер памяти", посвященный 73-й годовщине победы в ВОВ