Խոհարարները դաշտային խոհանոցի ուտեստները հյուրասիրեցին Հաղթանակի զբոսայգում հավաքվածներին

Ճաշացանկի հիմնական ուտեստներն էին շոգեխաշած մսով հնդկաձավարն ու բրինձը։ Մանրամասները դիտեք տեսանյութում։
Sputnik

Հայ ժողովուրդը ԽՍՀՄ մյուս ժողովուրդների հետ պատերազմի առաջին իսկ օրերից մասնակցել է ֆաշիստական Գերմանիայի դեմ մղվող կռվին։

Եվ այսօր Երևանի Հաղթանակի զբոսայգում առավոտից խոհարարները վրաններ էին տեղադրել և իրենց պատրաստ ուտեստները հյուրասիրում էին ցանկացողներին։ Այցելուների թվում էր նաև ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը։