Հայաստանի նախագահը միացել է «Անմահ գունդ» ակցիային

Երևանում ընթանում է «Անմահ գունդ» ակցիան։ Դրան միացել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Երևանում միացել է Հաղթանակի օրվա առթիվ կազմակերպված «Անմահ գունդ» ակցիային։

«Այսօր մեզ մոտ մեծ տոն է` Արցախի ազատագրական պայքարում տարած հաղթանակի օրը, մեր ժողովրդի հերոսական ավանդը Հայրենական մեծ պատերազմում և երեկվա հաղթանակը», – լրագրողներին ասաց Սարգսյանը։

Ինչպես է հայկական կոնյակը ծովակալ Իսակովին «վերածել» հայի

Նախագահը նշեց, որ նախօրեին ժողովուրդն արտահայտել է իր կամքը, և այդ կամքի համաձայն` խաղաղ ու օրինական միջոցներով Սահմանադրության շրջանակում ընտրվել Հայաստանի վարչապետ։

Հայաստանի նախագահը նոր վարչապետին ու երկրի կառավարությանը մեծ հաջողություններ մաղթեց աշխատանքում։

Երթը գլխավորում է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը կնոջ` Սվետլանա Ռամիշվիլիի հետ միասին։

Ակցիային մասնակցում են ռազմական բուհերի կուրսանտներ, Հայաստանի ՊՆ, ԱՊՀ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների, Հայ առաքելական եկեղեցու, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ և դպրոցականներ։

1 / 2
«Անմահ գունդ» ակցիան Երևանում. 09.05.2018
2 / 2
«Անմահ գունդ» ակցիան Երևանում. 09.05.2018

Ակցիայի կազմակերպիչներն են «Հայաստանի Անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը և ՀՀ ՊՆ–ն։

Հայաստանում «Անմահ գնդի» երթը տեղի է ունենում արդեն երրորդ անգամ։ 2017թ–ին դրան մասնակցել է ավելի քան 3,5 հազար մարդ, ինչը մի քանի անգամ շատ է, քան 2016թ–ին։