Ինչպես հայ վաճառական Սահակաշվիլին Գորին փրկեց թուրքերից

Գորիի հայ բնակիչը նկատել է, որ օսմանյան զորքը մոտենում է քաղաքին ու մտածել է` ինչպես կտրել թշնամու ճամփան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Պատմաբան Վանոե Սուլորին Sputnik Գուզիային պատմել է, թե ինչպես է Սահակաշվիլի ազգանունով մի հայ վաճառականը 17-րդ դարի սկզբին Գորին փրկել օսմանյան զորքի արշավանքից։

The Financial. Հայաստանում վրացիներն ավելի շատ են, քան հայերը Վրաստանում

Բանն այն է, որ 1603 թվականին իրանական շահ Աբբաս Առաջինը պատերազմ էր հայտարարել Օսմանյան կայսրությանը, որտեղ այն ժամանակ իշխում էր տասներեքամյա Ահմեդ Առաջինը։ Պարսկաստանն օսմաններին հաղթեց ու հետզհետե դուրս հանեց բոլոր տարածքներից, որոնք Ստամբուլի պայմանագրով նրանց էին պատկանում, այդ թվում` Վրաստանից։

1608 թվականին Սամցխեի վերջին աթաբեկի այրին` Էլենեն, Քարթլիի թագավորության զորքերի ու իրանցիների օգնությամբ թուրքերին քշեց Ախալցխայից։

Կատաղած սուլթանն ի պատասխան մեծ զորք ուղարկեց Սամցխե։ Անսպասելիորեն հարձակված թուրքերը Սամցխեում լուրջ դիմադրության չհանդիպեցին։

Դրանով թուրքերը չսահմանափակվեցին ու 1609 թվականին շարժվեցին առաջ` Քվեմո Քարթլի։ Քարթլիի արքա Լուարսաբը Ծղնեթի նստավայրում էր։ Սակայն օսմանյան ջոկատները երկար ժամանակ շրջում էին ու չէին կարողանում գտնել արքային նստավայր տանող ճիշտ ճանապարհը։

Սրճային ընկերություն. ադրբեջանցիները գնում են հայերի մոտ, իսկ վրացիները` երես թեքում

Մինչ թուրքերը կհասնեին Քարթլիի ճամբար, այնտեղ արդեն գիտեին թշնամու մոտենալու մասին։ Մարտի ընթացքում վրացիները հաղթեցին թշնամիներին ու ստիպեցին նահանջել նրանց ։

Թշնամու փախած ջոկատները մոտեցան Քուռին, սակայն ջրի մակարդակը բարձր էր, ու նրանք սկսեցին բարձրանալ գետի հունով։ Շուտով թուրքերը մոտեցան անպաշտպան Գորիին։

«Ով գիտի` ինչ ճակատագիր էր սպասում քաղաքին, եթե Սահակաշվիլի անունով մի հայ վաճառական ժամանակին նկատած չլիներ, որ թշնամին մոտենում է», — գրում է վրացի պատմաբանը։

Պատմությունը վկայում է, որ հայ վաճառականը քանդել է կամուրջն ու թուրքերին զրկել է Գորի հասնելու հնարավորությունից։

Թուրքերը ստիպված էին նահանջել դեպի Տաշիսկարի, որտեղ նրանց սպասում էր վրացական զորքը։ Հենց այնտեղ 1609 թվականի հունիսի 16-ին թուրքերը ջախջախիչ պարտություն կրեցին։