Սերժ Թանկյանը չդիմացավ Երևանում երգելու գայթակղությանը և երգեց «Բարի արագիլը»

System of a Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը, թեև խոստացել էր, որ Հայաստանում համերգ չի տալու, այդուհանդերձ նա երգեց Հանրապետության հրապարակում։
Sputnik

Հանրահայտ երգիչ Սերժ Թանկյանն իր սիրած ստեղծագործությունից մի հատված երգեց Հանրապետության հրապարակում հավաքվածների համար։

Երևանի սրտում հնչեց «Բարի արագիլ» ստեղծագործությունը։ Հայտնի երգչին ձայնակցեցին հազարավոր երկրպագուներն ու հավաքի մասնակիցները։