«Ինձ դուր չի գալիս այն, ինչ ասում է Օրսերը». Ավերբուխը քննադատել է Մեդվեդևայի նոր մարզչին

2002 թվականի Օլիմպիադայի արծաթե մեդալակիր և պարուսույց Իլյա Ավերբուխը քննադատություններ է հնչեցրել Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանի նոր մարզչի` կանադացի Բրայան Օրսեիր հասցեին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. 2002 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, պարուսույց Իլյա Ավերբուխը քննադատել է ռուս գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևայի նոր մարզչին։ Այս մասին գրում է «Սպորտ Էքսպրեսը»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2018 թվականին Փհենչհանում տեղի ունեցած Օլիմպիական խաղերին արծաթե մեդալակիր Եվգենյա Մեդվեդևան (Բաբասյան) լքում է մարզիչ Էթերի Թութբերիձեին։ Գեղասահորդուհին հաստատել է այդ տեղեկությունը` պատմելով, որ մարզվելու է կանադացի գեղասահորդ և մարզիչ Բրայան Օրսերի մոտ, որը քննադատական խոսքեր է ասել թիմում գեղասահորդուհու վիճակի մասին։

«Ես ապշած էի». կանադացի մարզիչը պատմել է Մեդվեդևա–Բաբասյանի առաջարկության մասին

«Ինձ դուր չեն գալիս Օրսերի արտահայտությունները, նրա մեկնաբանությունները քաղաքական ենթատեքստ ունեն, թե իբրև խեղճ Ժենյան ձայնի իրավունք չուներ, որ նա այնքան դժբախտ է` բացառապես մարզչի ցուցումները կատարելով։ Արդեն չորս տարի ես եմ Մեդվեդևայի ծրագրերի բեմադրողը, տեսնենք, թե ինչ կանի նա` որպես պարուսույց», — նշել է Ավերբուխը։

Հանրաճանաչ գեղասահորդի խոսքով` Մեդվեդևա-Բաբասյանը միշտ ներկա է եղել բեմադրություններին, և նրա կարծիքը որոշիչ է եղել։

Ավերբուխը նշել է, որ Օրսերը պետք է իր աշխատանքը սկսի Մեդվեդևայի նախկին մարզիչների և պարուսույցների նկատմամբ հարգալից արտահայտություններով։

Հիշեցնենք, որ Մեդվեդևան մայիսի 7-ին հաստատել է Էթերի Թութբերիձեից հեռանալու փաստը։ Արդեն նախկին մարզչի հետ նա աշխատել է 11 տարի։