Ինչպես մարդիկ արձագանքեցին Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու լուրին. տեսանյութ

Մոտավորապես 13.30–ին Հանրապետության հրապարակը թնդաց ուրախությունից։ Հրապարակում հավաքվածները մեծ էկրաններով հետևում էին ԱԺ–ում ընթացող հատուկ նիստին, որի ժամանակ վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը։
Sputnik

Հավաքվածները վանկարկեցին. «Նիկո՛լ, վարչապե՛տ»։ Հենց հայտարարվեց, որ Փաշինյանն ընտրվեց, հրապարակից սպիտակ աղավնիներ բաց թողեցին երկինք։

Ակտիվիստները սկսեցին միմյանց շնորհավորել։ Որոշ հատվածներում մարդիկ շուրջպար բռնեցին։

Հանրապետության հավաքվածների մեծ մասը սպիտակ շապիկներով էին, որոնցից շատերի վրա հենց Նիկոլ Փաշինյանի նկարն էր պատկերված։