Մեդվեդևը շնորհավորեց Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ

Մեդվեդևը վստահ է, որ երկու երկրների հարաբերությունների կշարունակեն զարգանալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Ռուսաստանի վարչապետի պաշտոնակատար Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Նա վստահություն է հայտնել, որ համագործակցության զարգացումը լիովին համապատասխանում է երկրների շահերին։

«Համոզված եմ, որ առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային ու մարդասիրական համագործակցության հետագա զարգացումը, տարբեր ոլորտներում համատեղ խոշոր նախագծերի իրականացումը, ԵԱՏՄ-ի շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցության ամրապնդումը լիովին համապատասխանում են Ռուսաստանի և Հայաստանի շահերին», — գրված է Մեդվեդևի հեռագրում։

Նշենք, որ ՀՀ խորհրդարանն այսօր վարչապետ ընտրեց ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանին։