Հայաստանի մասին Լեոնտևի ասածը ոչ մի կապ չունի Ռուսաստանի դիրքորոշման հետ. Պեսկով

Այդ խոսքերը ոչ մի ընդհանուր բան չունեն ու չեն կարող ունենալ Հայաստանի նկատմամբ Մոսկվայի պաշտոնական դիրքորոշման հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Կրեմլում համարում են, որ Միխայիլ Լեոնտևն անհաջող արտահայտություններ է արել Հայաստանի քաղաքական իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Բացառապես Հայաստանի ներքին հարցերն են. Ռուսաստանի դեսպանատան հայտարարությունը

Նա ընդգծել է` այդ խոսքերը ոչ մի ընդհանրություն չունեն Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշման հետ ։

«Դրանք նաև ոչ մի ընդհանուր բան չունեն ու չեն կարող ունենալ հայ ժողովրդի բարեկամության ու եղբայրության ջերմ զգացմունքների հետ», —ասել է Պեսկովը։

Նա համարում է, որ այդ անհաջող ու անշնորհք խոսքերին պետք չէ ուշադրություն դարձնել։

Հիշեցնենք՝ ապրիլի 26-ին ու մայիսի 3-ին «Ռոստնեֆտի» փոխտնօրեն, քաղաքական վերլուծաբան Միխայիլ Լեոնտևն ու հաղորդավար Միխայիլ Յուրևը չափազանց տգեղ կերպով անդրադարձել էին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում։ Ռուսաստանի հայերի միությունը արձագանքել է հնչած վիրավորանքներին ու դիմել ՌԴ Գլխավոր դատախազություն, մասնավորապես այն պատճառով, որ գնահատականները վերաբերում էին ոչ միայն բողոքի շարժմանը, այլ ընդհանրապես Հայաստանին ու հայերին։