«Մեզ համար դա ուղղակի այցելություն չէ, այլ ավանդույթ, պարտք, հարգանքի տուրք բոլոր նրանց, ովքեր չեն ապրել մինչև մեր օրեր և ում մենք այսօր կարող ենք շնորհակալություն հայտնել մեր գլխավերևում մաքուր և խաղաղ երկնքի համար», — ասաց հոսպիտալի պետ, փոխգնդապետ Էջեր Ռագիմովը։
Բժիշկները՝ թերապևտը, ակնաբաույժը և սրտաբանը, երախտիքի խոսքեր հայտնեցին և ամուր առողջություն ու երկարակեցություն մաղթեցին վետերաններին, ինչպես նաև տեղում ստուգեցին նրանց առողջական վիճակը։
Վետերաններ Արմենակ Գալոյանը (1926թ․ ծնվ․), Բալասան Ծատուրյանը (1919թ․ ծնվ․) և Եփրաքսյա Վոսկովսկայան (1924թ․ ծնվ․) ռազմական բժիշկներին պատմեցին իրենց հերոսական սխրանքների, ռազմաճակատի ընկերների, խաղաղ և պատերազմական շրջանում կյանքի ուղու մասին։
Մանրամասները դիտեք տեսանյութում։