Նոր վարչապետն Արցախ կմեկնի

Նիկոլ Փաշինյանն արդեն գիտի վաղվա անելիքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին կմեկնի Արցախ։ Այս մասին նա լրագրողներին հայտնեց ընտրվելուց հետո։

Փաշինյանը պատմեց` ինչպես է աշխատանքի գնալու վարչապետի պաշտոնում

«Վաղը գնում եմ Արցախ», — ասաց Փաշինյանը։

Ավելի վաղ խորհրդարանում ելույթ ունենալիս Փաշինյանը հայտնել էր, որ Արցախը պետք է բանակցությունների սեղանի մոտ վերադառնա։ Նա նաև նշել է, որ պետք է լրջորեն անդրադառնալ բանակի վիճակին։

Հիշեցնենք` խորհրդարանը քիչ առաջ վարչապետ ընտրեց Նիկոլ Փաշինյանին։