Լիսաբոն, Սևակ Խանաղյան, կապույտ գորգ. «Եվրատեսիլ 2018»-ի նախապատրաստում

Հայաստանը ներկայացնող մասնակիցը՝ Սևակ Խանաղյանն, արդեն Լիսաբոնում է և հետևում ու մասնակցում է մրցույթի նախապատրաստական աշխատանքներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. «Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթի նախապատրաստական աշխատանքները բուռն ընթացքի մեջ են:

Եվրատեսիլ-2018. ինչո՞ւ է հայ մասնակիցը մայրենի լեզվով երգ ընտրել

Կիրակի՝ մայիսի 6-ին, Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում, որտեղ և կայանալու է մրցույթը, տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2018»-ի բացման արարողությունը։ Այս տարի ավանդական կարմիր գորգը կապույտ է: Այն խորհրդանշում է օվկիանոսը։

Հայաստանը ներկայացնող մասնակիցը՝ Սևակ Խանաղյանն, արդեն Լիսաբոնում է և հետևում ու մասնակցում է մրցույթի նախապատրաստական աշխատանքներին: Նա Instagram-ի իր էջում գեղեցիկ նկար է հրապարակել Պորտուգալիայի մայրաքաղաքից և հետևորդների տեղեկացրել, որ պատրաստ է կապույտ գորգի վրայով անցնելու: Երկրպագուները գնահատել են երգչի ոճային հագուկապը և հաճոյախոսություններ շռայլել:

 

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2018» 63-րդ երաժշտական մրցույթն առաջին անգամ կանցկացվի Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում։ Կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 8-ին և 10-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 12-ին։

Հայաստանի մասնակից Սևակ Խանաղյանը ելույթ կունենա մայիսի 8-ին ՝ առաջին կիսաեզրափակչի ընթացքում՝ 16-րդ համարի ներքո։ Նա կներկայացնի «Քամի» երգը: