Թանկյանն ու Փաշինյանը դուրս եկան մեքենայից ու ոտքով են գնում Հանրապետության հրապարակ

Ընդդիմության առաջնորդ Փաշինյանն ու System of a Down- ի մենակատար Թանկյանը որոշեցին ոտքով գնալ, քանի որ նրանց այդպես էլ չհաջողվեց դուս գալ «Զվարթնոցից»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիս — Sputnik. Հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին ու վարչապետի թեկնածու, ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին այդպես էլ չհաջողվեց մեքենայով լքել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքը։

Սերժն ու Նիկոլը հանդիպեցին օդանավակայանում. լուսանկարներ

Փաշինյանը խնդրեց հետ գնալ ու բացել ճանապարհը, սակայն մարդիկ ցանկանում էին ողջունել նրանց։ Արդյունքում Փաշինյանն ու Թանկյանը դուրս եկան մեքենայից ու ոտքով շարունակեցին ճանապարհը։ Ճանապարհին նրանց հաց ու աղով դիրմավորեցին։ Նաև հրավառություն եղավ:

Մեքենաները նորից ազդանշաններն են տալիս, իսկ հավաքվածները բղավում են՝ «Նիկոլ վարչապետ»։

Այսօր հանրապետության գլխավոր հրապարակում նրանք պետք է դիմեն Հայաստանի քաղաքացիներին։ Ռոք աստղը Հայաստան է այցելել երկրի ներքաղաքական իրադարձությունների պատճառով։