Կիսելյով. Փաշինյանին արդեն հազիվ թե դիպլոմ պետք լինի

Հայաստանում տիրող իրավիճակը մեկնաբանել է «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը «Շաբաթվա լուրեր» ("Вести недели") տեղեկատվական–վերլուծական ծրագրի շրջանակներում։
Sputnik

Կիսելյովը, մասնավորապես, անդրադարձել է վերջին օրերին քննարկվող` ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի` դիպլոմ չունենալու թեմային։

Այս կապակցությամբ Երևանի պետական համալսարանը, որտեղ 4 տարի ուսանել է Փաշինյանը, փաստաթուղթ է հրապարակել, որում «զղջում» է կատարվածի համար։

«Այսինքն`ԵՊՀ–ն մեղավորություն է զգում բացակաների պատճառով ուսանողին հեռացնելու համար և, պատմությունը հարթելու համար, սպասում է, որ հեռացվածը (Նիկոլ Փաշինյանը) դիմում կներկայացնի ավարտական քննությունները հանձնելու վերաբերյալ, որպեսզի ակադեմիական փորձությունների հիման վրա Փաշինյանին բարձրագույն կրթության մասին դիպլոմ տան», – ասել է «Ռոսիա սեգոդնյա»–ի գլխավոր տնօրենը։

Նրա խոսքով` Փաշինյանին բարձրագույն կրթությունը հաստատող դիպլոմ հազիվ թե պետք լինի, քանի որ այժմ նա այլ կարիերա է անում` քաղաքական, ընդ որում` ամեն ինչ հաջող է ընթանում։

Վարչապետի պաշտոնը զբաղեցնելու նրա շանսերը մեծ են, կարծում է Կիսելյովը։

Փաշինյանի համար վարչապետությունը հեշտ մարտահրավեր չէ, ավելացրել է նա։ Չէ՞ որ հենց նրա անձի հետ են կապում Հայաստանում արագ փոփոխությունների, տնտեսական աճի և կյանքի բարելավման, արդարության և անկեղծության, սակագների իջեցման և լավագույն բժշկության հետ կապված ակնկալիքները։