Հայաստանում հանցագործությունների ընդհանուր քանակն աճել է

Ситуация на проспекте Азатутян (20 апреля 2018). Ереван
Այս տարվա առաջին 3 ամիսների ընթացքում սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների թիվը 36-ն է, որից բռնաբարություն և բռնաբարության փորձ՝ 10՝ նախորդ տարվա 8 -ի փոխարեն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. 2018թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում գրանցված հանցագործությունների թիվը հանրապետությունում աճել է: Ըստ ՀՀ ոստիկանություն ներկայացրած ԱՎԾ տվյալների` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանցագործությունների ընդհանուր քանակը 539-ով ավելին է: Ավելացել է նաև ծանր հանցագործությունների թիվը, առանձնապես ծանրինը` նվազել։

Эребуни полицейская машина
Երիտասարդի սպանության մեջ կասկածվող դերասանը չկարողացավ մոլորեցնել քննիչներին

2018թ. հունվար-մարտին հանցագործությունների ընդհանուր քանակը կազմել է 5 364 հանցագործություն, իսկ 2017թ. նույն ժամանակահատվածում գրանցվել է 4 825 հանցագործության դեպք:

2018թ. հունվար-մարտին գրանցված հանցագործություններից 2 642 —ը ոչ մեծ ծանրության են, 1 933–ը` միջին ծանրության, ծանր են որակվել  740–ը, որը 147-ով ավելին է նախորդ տարվանից: Առանձնապես ծանր հանցագործությունների թիվը 49  է, որը 6-ով նախորդ տարվա համեմատ պակաս  է:

Անձի դեմ ուղղված հանցագործությունների թիվը կազմել է 1 184, այդ թվում ՝ 9, 4 սպանության փորձ, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը՝ 232:

Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների թիվը 36-ն է, որից բռնաբարություն և բռնաբարության փորձ՝ 10՝ նախորդ տարվա 8 —ի փոխարեն:

Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների թիվը հաշվետու ժամանակում կազմել 1 041՝ նախորդ տարվա 826-ի փոխարեն:

Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը կազմել է 2 049: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը կազմել է 1 918: