Հիմա արդեն հեծանիվով․ Սահակաշվիլին սպառնում է վերադառնալ ու «վերջ տալ ավատատերերին»

Վրաստանում նախկին նախագահի դեմ մի քանի քրեական գործ է հարուցվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik.Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին տեսաուղերձով դիմել է Վրաստանի քաղաքացիներին։

Իվանիշվիլին քաղաքականություն է վերադարձել. ինչ կապ ունի Հայաստանի «թավշյա հեղափոխությունը»

Նա իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում կանգած է Ամստերդամի ջրանցքներից մեկի մոտ ու ձեռքով բռնել է հեծանիվը ։ Իր ուղերձը նա նվիրել է Աջարական ինքնավարությունում Ասլան Աբաշիձեի՝ իշխանությունից հեռանալու 14-ամյակին։

«Իհարկե, ես կուզենայի շնորհավորել ձեզ, աջարացիներ, ու Վրաստանի բոլոր քաղաքացիներ, ոչ թե Ամստերդամից, այլ հենց Բաթումից, որտեղ նույն այս հեծանիվով էի։ Բայց ոչինիչ, այդ ժամանակը դեռ կգա», — հայտնել է նա։

Հիշեցնենք՝ Վրաստանում նախկին նախագահի դեմ մի քանի քրեական գործ է հարուցվել։