«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ սըր Ալեքս Ֆերգյուսոնը հոսպիտալացվել է ծանր վիճակում

«Կարմիր սատանաների» լեգենդը՝ սըր Ալեքս Ֆերգյուսոնը, շտապ հոսպիտալացվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik․ Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը նախօրեին շտապ հոսպիտալացվել է և ուղեղում արյունազեղության հետ կապված վիրահատության է ենթարկել։ Այս մասին տեղեկութուն է հրապարակվել ակումբի Twitter-յան էջում։

 

Վիրահատությունը հաջող է անցել, սակայն 76-ամյա Ֆերգյուսոնը պետք է ինտենսիվ թերապիա անցնի։

Ալեքս Ֆերգյուսոնի ընտանիքը խնդրել է պահպանել անձնական կյանքի անձեռնամխելիությունը։

«ՄՅՈՒ»-ում բոլորը նրան ամենալավն են մաղթում», — ասվում է ակումբի հաղորդագրության մեջ։

Ֆերգյուսոնը 27 տարի շարունակ (1986-2013) եղել է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչն ու ակումբի հետ 38 մրցանակ է նվաճել, այդ թվում ՝ Անգլիայի չեմպիոնի 13 ու Չեմպիոնների լիգայի 2 տիտղոս։

Նախորդ կիրակի Ֆերգյուսոնը գնացել էր «Մանչեսթեր Յունայթեդի» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտ, որտեղ Անգլիայի առաջնության 36-րդ մրցաշրջանից առաջ մրցանակ էր հանձնել «Արսենալի» մարզիչ Արսեն Վենգերին։

Մարզիչի կարիերան ավարտելուց հետո Ալեքս Ֆերգյուսոնը ներառվել է «Յունայթեդի» տնօրենների խորհրդի կազմում, նաև դարձել է ակումբի դեսպանը։