Իրան-ԵԱՏՄ համաձայնագիրը կնպաստի՞ Հայաստանի զարգացմանը

Իրանի շուկան բարձր մարժա կապահովի ԵԱՏՄ երկների համար, քանի որ տարողունակ ու վճարողունակ է։ Եթե Եվրասիական միության երկրները դուրս գան իրանական շուկա, դա նոր խթան կդառնա երկրների արդյունաբերության համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Եվրասիական տնտեսական միության ու Իրանի միջև Ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) մասին համաձայնագիրը կողմերին մեծ եկամուտներ կապահովի ու արտոնություններ կտա։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Եվրասիական զարգացման բանկի գլխավոր տնտեսագետ Յարոսլավ Լիսովոլիկը։

ԵԱՏՄ-Իրան ազատ գոտու ստեղծման մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել 2018 թվականի մայիսին

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵԱՏՄ-ի ու Իրանի միջև ԱՏԳ-ի մասին համաձայնագիրը ստորագրվելու է այս տարվա մայիսի 17-ին։ Նախատեսվում է, որ ԵԱՏՄ-ն Իրանին սակագնային զիջումներ կանի ապրանքանիշերի 502 կոդով։ Պայմանագրի նախագիծը պատրաստվել է 2016 թվականի դեկտեմբերի 26-ի ԵԱՏՄ-ի և Իրանի հետ բանակցությունների ու ժամանակավոր համաձայնագրի թեմայով գագաթաժողովի ժամանակ ու հաստատվել է 2017 թվականի մարտի 7-ին կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում։

Լիսովոլիկը կարծում է, որ համաձայանգիրը թույլ կտա Հայաստանին ընդլայնել իր տարանցումային հնարավորությունները։

«Ակնհայտ է, որ Իրանի ու Միության երկրների բեռնափոխադրումների մեծ մասը Հայաստանի տարածքով է իրականացվելու։ Դա շատ կարևոր պահ է», — ասաց նա։

Ազատ տնտեսական գոտու երկրորդ բաղադրիչը սահմանային համագործակցությունն է, Իրանին հարակից Հայաստանի շրջանների զարգացումը։ Խոսքը Սյունիքի մարզի մասին է։ Նրա խոսքով՝ ազատ տնտեսական գոտու ստեղծումը կարող է ակտիվացնել համագործակցությունը Հայաստանի ու Իրանի շրջանների միջև։ Դա նշանակում է կապերի ակտիվացում, նոր ներդրումների ներհոսք, ենթակառուցվածքների զարգացում։ Միաժամանակ Սյունիքը ԵՏԱՄ երկրների համար Իրան տանող պատուհան է դառնալու։

Տնտեսագետի խոսքով՝ դեռ վաղ է խոսել այն մասին, թե որքանով ԱՏԳ-ի մասին համաձայնագիրը կմեծացնի ինտեգրացիոն միավորման երկրների ՀՆԱ-ն։ Պետք է հետևել՝ ինչպես է համաձայնագիրն իրականացվում, հատկապես, որ այն ժամանակավոր բնույթ է կրում։

Ռուսական բիզնեսը Հայաստանի միջոցով կարող է դուրս գալ Իրան ու Եվրոպա

Սակայն հիմա արդեն պարզ է՝ որոշ ժամանակ անց դիվիդենտները կարող են բավականին զգալի լինել։ Ինչպես հայտնի է, ընդհանուր մակարդակը բավականին սահմանափակ է, իրանական տնտեսության մեջ ներմուծական սակագնի մակարդակը բավականին բարձր է։

«Համապատասխանաբար, Իրանի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքած երկրներն այդ սահմանափակումը հանելու հաշվին շատ զգալի արտոնյալ մարժա են ստանում», — ընդգծեց զրուցակիցը։

Նրա խոսքով՝ Իրանի շուկան բարձր մարժա կապահովի ԵԱՏՄ երկների համար, քանի որ տարողունակ ու վճարողունակ է։ Եթե Եվրասիական միության երկրները դուրս գան իրանական շուկա, դա նոր խթան կդառնա երկրների արդյունաբերության համար։