ՀՀ նախագահը չի մասնակցի Պուտինի երդմանկալության արարողությանը

Հայաստանի գործադիր իշխանության կազմը դեռ մինչև վերջ որոշված չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը չի մասնակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը, որը կկայանա մայիսի 7-ին Մոսկվայում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանի նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը։

Դա կարող է պայմնավորված լինել երկրի ներքաղաքական իրավիճակով։ Մայիսի 8-ին տեղի կունենան վարչապետի ընտրություններ։ Որպես թեկնածու առաջադրված է ընդդիմութան ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը։

ԿԸՀ–ն ամփոփել է Ռուսաստանի նախագահի ընտրության պաշտոնական արդյունքները

ՀՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը հայտնեց, որ ԱԳՆ ղեկավարության մասնակցության մասին տեղեկություն դեռ չկա։

«Այսպես թե այնպես երդմնակալության արարողությանը լինելու են դեսպաններ։ Հենց այդպիսի միջոցառումներին են նրանք ներկայացնում իրենց երկրները», — նշեց Բալայանը։

Հիշեցնենք՝ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Հայաստանի ողջ գործադիր իշխանության ներկայացուցիչները «պաշտոնակատարների» կարգավիճակ ունեն։ Իսկ Հայաստանի նախագահը, ըստ նոր Սահմանադրության, գործադիր իշխանություն չունի ու միայն ձևականորեն է գլխավորում պետությունը։